Արաքսը (Երասխ) Հայոց մայրագետն է («Մայր Արաքս»): Հին կտակարանը կոչած է Գեհոն (դրախտի 4 սրբազան գետերէն մէկը), Արաքսը կը հոսի ամբողջ հայկական լեռնաշխարհով՝ վերի հոսանքով կ՛անցնի Թուրքիայով, միջին հոսանքով սահմանային գետ է , Հայաստանի եւ Թուրքիոյ (150 քմ երկարութեամբ),Նախիջեւանի եւ Իրանի, Հայաստանի և Իրանի (40 քմ), իսկ այնուհետեւ Ազրպէյճանի եւ Իրանի: Ստորին հոսանքով կը հոսի Ազրպէյճանի տարածքով: Գետի ընդհանուր երկարութիւնը 1072 քմէ, որու (568 քմ-ը) սահմանային է:
Սկիզբ կ՛առնէ Բիւրակն (այսինքն հազար ակունք ունեցող) բարձրավանդակի սառնորակ աղբիւրներէն , գոյացած չորս առուակներէն ,միանալով Սրմանց գետին՝ Արաքսը կը մտնէ Տուարածատափի դաշտը, ապա ճեղքելով հայկական պարի բաձր լանջերը, դուրս կուգայ Բասենի դաշտ, ընդունելով իր ամենախոշոր վտակը Ախուրեանը,ապա կը մտնէ Արարատեան դաշտ : Այստեղ աջ կողմէն կ՛ընդունի Դեղին, Կարմիր գետերը , ձախէն՝ Մեծամօրը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան այնուհետեւ Նախիջեւանը, Մեղրին, Ողջին, Որոտանը Հագարին: Նախիջեւանի դաշտը անցնելէ վերջ աստիճանաբար խորացող ձորերով սրընթաց ու քարքարոտ հունով կը միանայ Կուր գետին Ազրպէյճանի Սաբիրաբադ քաղաքին մօտ:
Արազը կը յորդի Մարտ-Յունիս ամիսներու ընթացքին եւ առաւելաբար Մայիսին: Ամենացած մակարդակները կ՛ ըլլան Յուլիս Օգոստոս ամիսներուն ու ձմռան: Արաքսի (Արազի) ջուրերը ոռոգման նպատակներով օգտագործած են շատ հին ժամանակներուն, այժմ կը կառուցուի բազմաթիւ ջրանցքներ եւ ջրամբարներ: Արաքսի ( Արազի) երկարութիւնը 1072 քմ. է :
Արաքսը ունի հարուստ կենդանական աշխարհ: Անոր ջուրերուն մէջ կը բազմանան՝կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքներուն մէջ նոյնիսկ Թառափն ու ուրիշ ձկնատեսակներ:
Արաքսը նաւարկելի գետ մը չէ : Արաքսի վրայ շատ կամուրջներ եղած են ինչպէս՝ Տափերական որմէ կը սկսի Արտաշատ – Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երուանդակերտի, Նախիջեւանի, Ջուղայի:
Արաքսը գովերգած են ինչպէ՛ս Հայրենի նոյնպէ՛ս ալ օտար պատմիչներ եւ գրողներ:
Արաքս Գետը պատկերուած է, որպէս Հայաստանի եւ Հայ ժողովուրդի Ազատատենչութեան ու Ըմբոստութեան խորհրդանիշը :
Մասնաճիւղը հիմնուած է 1976-ին Պաուշրիէյի շրջանին մէջ :
Առաջին վարչական կազմը բաղկացած է հետեւեալ ընկերուհիներէն՝ Աստղիկ Մարաշլեան, Մարօ Փանիկեան, Սօսի Մարտիկեան, Տիգրանուհի Աւետիքեան, Մարգրիտ Զարիֆեան, Թաշոյեան, Սիլվա Տիրոյեան:
Ան կը գործէ «Սօսի Մարտիկեան» ակումբին մէջ :